Հայերեն   English   Русский  

Վարչապետ Փաշինյանի մոտեցումները նման են Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներին. Կիրո Մանոյան


  
դիտումներ: 408

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու մոտեցումները նման են հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներին: Այս մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ «Հայ դատի» եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով՝ 1994 – 1995 թվականներին ՀՅԴ ներկայացուցիչները ենթարկվել են հետապնդումների, իշխանությունները ջանքեր են ներդրել, որ կուսակցության գործունեությունն արգելեն: «Նույն բանը տեղի է ունենում նաեւ հիմա: Չնայած այն փաստին, որ «զրոյական ազդեցության» մասին Փաշինյանի արտահայտությունը մի փոքր խեղաթյուրում են, վարչապետն, այնուամենայնիվ, պետք է հասկանա, որ ՀՅԴ-ն միասնական կուսակցություն է, այս պատճառով թե՛ արտաքին, թե՛ ներքին կառույցները հանդես են գալիս միասնական ճակատով»,- ամփոփեց Կիրո Մանոյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: