Հայերեն   English   Русский  

Մալխաս Ամոյան. «Յուրաքանչյուր հաղթանակ իր կարևորությունն ունի»


  
դիտումներ: 1994

Դեկտեմբերի 3-4-ը «Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին 80-ից ավելի:

10 քաշային կարգերում որոշվեցին ուժեղագույն մարզիկները: Ստուգատեսն անցավ հետաքրքրիր և դիտարժան պայքարում, նկատելի էր ըմբիշների պատրաստվածությունն ու մարտական տրամադրվածությունը: Հայաստանի չեմպիոն դարձան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Արման Բաղդասարյանը (77 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Երիտասարդ ըմբիշ, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, առաջին անգամ մասնակցելով մեծահասակների առաջնությանը, դարձավ չեմպիոն: Անկախի հետ զրույցում Մալխասը պատմում է, որ մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան էր անցել և մարտական տրամադրված մոտեցել մրցմանը. «Բավական լավ նախապատրաստական շրջան էի անցել, քանի որ առաջնությունը հնարավորություն է տալիս ուժերը փորձարկելու, պայքարի շունչը զգալու և հետագայում բացթողումների վրա աշխատելու ուղղությամբ: Յուրաքանչյուր ստուգատեսի մասնակցում եմ մարտական տրամադրված և հաղթանակ տոնելու տրամադրվածությկամբ: Հայաստանի առաջնությունը բացառություն չէ»:
Մալխասը, առաջին անգամ հանդես գալով մեծահաասակների պայքարում, գոհ է թե՛ տիրող մթնոլորտից, թե՛ մրցակցությունից:

Մալխաս Ամոյան 2019

«Առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների առաջնությանը, այդ առումով նաև շատ պատասխանատու էր: Ողջ առաջնությունն անցավ դիտարժան պայքարում, Հաղթանակս հեշտ չտրվեց, քանի որ մրցակիցներս ուժեղ էին, ուստի այս հաղթանակն ավելի է արժևորվում:Մրցագորգում տակտիկապես և տեխնիկապես ճիշտ գործելու, հավասարակշռված գոտեմարտեր անցկացնելու շնորհիվ ինձ հաջողվեց հաղթել»:
Ստուգատեսի արդյունքներով, պարզ դարձավ, թե որ մարզիկները կընդգրկվեն ազգային հավաքականում` ուսումնամարզական հավաքների մասնակցելու միջազգային հարթակներում հանդես գալու համար:
«Բոլոր մարզիկների համար էլ ստուգատեսը շատ կարևոր էր հավաքականում ընդգրկվելու առումով:
Յուրաքանչյուր հաղթանակ իր կարևորությունն ունի և ավելի է մոտեցնում նպատակների իրագործմանը, հանուն ինչի մենք ջանք ու եռանդ չենք խնայում և քրտնաջան մարզվում ենք:
Կմասնակցեմ ուսումնամարզական հավաքների: Մարզիչները կորոշեն, թե որ մրցաշարերում հանդես կգամ : Իսկ մինչ այդ կաշխատեմ սխալներս շտկելու ուղղությամբ, որ հաջորդ մրցաշարերում կարողանամ բոլորի սպասելիքներն արդարացնել»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: