Հայերեն   English   Русский  

Թբիլիսիում տեղի է ունեցել իշխող կուսակցության բազմահազարանոց հանրահավաքը


  
դիտումներ: 1017

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության կազմակերպած բազմահազարանոց հանրահավաքը՝ նվիրված Վրաստանում Եվրոպայի օրերին, տեղի է ունեցել այսօր Թբիլիսիի Ազատության հրապարակում: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:

Մեծ զանգված ապահովելու համար տարածաշրջաններից հատուկ հատկացված տրանսպորտով մայրաքաղաք են բերվել կուսակցության հազարավոր կողմնակիցների:

Ինչպես հայտարարել է հանրահավաքում երկրի վարչապետ Գեորգի Գախարիան, Եվրոպան Վրաստանի անցյալն է, ներկան և ապագան:

Հանրահավաքում ելույթ է ունեցել նաև «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին: Նա հայտարարել է, որ Վրաստանի ողջ բնակչությունը վստահաբար համաձայն է իշխանությունների եվրոպական ուղղությանը: Նրա խոսքով՝ այսօր Ազատության հրապարակում հավաքվել է կես միլիոն մարդ:

Այդ ընթացքում ընդդիմության առաջնորդները հանդիպել են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, նրանք բողոքել են դիվանագետներին Իվանիշվիլու ավտորիտար կառավարումից և Վրաստանում ժողովրդավարության բացակայությունից:

Ընդդիմադիր ուժերի ցույցերն անընդմեջ անցկացվում են Թբիլիսիում և ուրիշ քաղաքներում ընտրությունները համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով) անցկացնելու պահանջով: Իշխող կուսակցության ներկայացուցիչները դեմ են այդ նախաձեռնությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: