Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորությամբ մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վալենսիային»` հանդիպման վերջին վայրկյաններին խուսափելով պարտությունից:
78-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Կարլոս Սոլերը խփեց «Վալենսիայի» գոլը։
Ավելացված 5-րդ րոպեին պատասխան գոլով աչքի ընկավ «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման`1։1։
«Ռեալը» 35 միավորով երկրորդ տեղում է՝ գոլերի տարբերությամ հետ մնալով «Բարսելոնայից», որի հետ կհանդիպի դեկտեմբերի 18-ին։