Հայերեն   English   Русский  

Էրդողանի կուսակցությունը 5 ամսում 114.000 անդամ է կորցրել


  
դիտումներ: 716

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) վերջին 5 ամսում լքել է շուրջ 114.000 անդամ:

Ըստ Թուրքիայի հանրապետական դատախազության տվյալների՝ հուլիսի 1-ից սեպտեմբերի 6-ը երկրի ամենամեծ քաղաքական կուսակցության (ԱԶԿ) շարքերը լքել է 56.260 անդամ, ևս 57.856-ը հեռացել է սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 22-ն ընկած հատվածում:

Նույն ժամանակահատվածում անդամներ է կորցրել նաև խորհրդարանական քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ): Ընդդիմադիր ԺԴԿ-ի շարքերը լքել է 782 անդամ:

Հակառակ պատկերն է խորհրդարանական մյուս 2 ընդդիմադիր կուսակցությունների՝ ամենամեծ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) և «Լավ» կուսակցության (İYİ-ԼԿ) դեպքում:

Հաշվետու ժամանակահատվածում ԺՀԿ-ի շարքերն ավելացել են 41 866 իսկ ԼԿ-ինը՝ 36139 անդամով:

Իշխող կուսակցության՝ ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության շարքերն ավելացել են 125 անդամով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: