Հայերեն   English   Русский  

Թուրքիայում 1 տարում գործազուրկների թիվն ավելացել է ավելի քան 800 հազարով


  
դիտումներ: 604

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը հրապարակել է սեպտեմբեր ամսվա գործազրկության տվյալները: Ըստ այդմ՝ ընդհանուր գործազրկությունը կազմել է 13.8 տոկոս:

2018 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 11.4 տոկոս: Քանակական արտահայտմամբ գործազուրկների թիվը 1 տարում աճել է 817 հազարով՝ հասնելով 4 մլն 566 հազարի:

Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերյան տվյալները հետևյալն են.

* Ոչ գյուղատնտեսական ոլորտներում գործազրկության մակարդակը կազմում է 16 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ այն ավելացել է 2.9 տոկոսով:

* Թուրքիայում 15 և բարձր տարիքային խմբի շրջանում գործազրկության մակարդակը 2019-ի սեպտեմբերին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 817 հազարով՝ կազմելով 4 մլն 566.000 մարդ:

* Երիտասարդների (15-24 տարեկան) շրջանում գործազրկությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.5 տոկոսով և կազմել 26.1 տոկոս:

* 15-64 տարիքային խմբում ցուցանիշն աճել է 2.4 տոկոսով՝ հասնելով 14.1 տոկոսի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: