Հայերեն   English   Русский  

ՀՀ Կառավարությունը հերթական նիստն է գումարել․օրակարգում 60 հարց կա․ 48-ը՝ չզեկուցվող, 5-ը՝ գաղտնի,ուղիղ


  
դիտումներ: 1124

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ Կառավարությունը հերթական նիստն է գումարել։ Օրակարգում 60 հարց կա, որից 48-ը՝ չզեկուցվող, 5-ը՝ գաղտնի։

Գործադիրը մասնավորապես քննարկելու է. -«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը,

-Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը,

-Հանրային խորհրդի նախագահ նշանակելու մասին հարցը,

-Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2020-2022 թվականների միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին նախագիծը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: