ԱԺ խմբակցությունները կողմ են Օսմանյան կայսրությունում հույների և ասորիների ցեղասպանության ճանաչմանը
Ժառանգություն և ԲՀԿ խմբակցությունների ղեկավարները հայտարարեցին, որ ավելի նախընտրելի են համարում Օսմանյան կայսրությունում հույների և ասորիների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն օրենքի միջոցով իրականացնել, քանի որ այդ դեպքում այն ավելի անխոցելի ու իմպերատիվ կլիներ:
Նաիրա Զոհրաբյանը նաև հայտարարեց, որ ԱԺ-ն չպիըի անտեսի ու մինչև ապրիլի 24-ն անդրադառնա միջազգայնորեն փաստարկված և ճանաչված բոլոր ցեղասպանություններին:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ հայտարարության ընդունումը ռազմավարական նշանակություն ունի: Նա նաև ասաց, որ չպետք է տարանջատենք ճանաչումն ու հատուցումը, քանի որ դա նույնն է, որ իր մեղքն ընդունած մարդասպանին դատարանն այլևս պատիժ չսահմանի: Ռուստամյանի խոսքով`Թուրքիան դա հասկանում է, այդ իսկ պատճառով էլ հնարավոր ամեն կերպ առաջ է տանում իր ժխտողականությունը:
Իսկ ՀՀԿ ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ քաղաքական տեսանկյունից հարցի քննարկման և ընդունման ճիշտ ժամանակն է հիմա: