Հայերեն   English   Русский  

Ռուսաստանը Կովկասում երկակի խաղ է խաղում. «Հյուրիյեթ»


  
դիտումներ: 1183

Թուրքական «Հյուրիյեթը» մի հետաքրքիր հոդված է հրապարակվել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի մասին: Թերթը գրում է, թե Կովկասում տեղի ունեցող բախումների մեջ կարող է «Ռուսաստանի մատը խառը լինել»: Նշվում է, որ Ուկրաինայի ճգնաժամից հետո Կովկասում առաջացած լարվածությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող ազդեցիկ խաղաքարտ է համարվում:

ԵՄ-ի կողմից Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ համաձայնագրի ստորագրումից հետո վերջին շրջանում Ադրբեջանն ու Հայաստանը ևս սկսել են հետաքրքրություն ցուցաբերել: Այդ ամենը ճանապարհ բացեց Մոսկվայում «Կովկասյան տագնապի» առաջացման համար: Ռուսաստանը, աջaկցություն ցուցաբերելով Հայաստանի կառավարությանը, մի կողմից ևԵրևանին, և Բաքվի ղեկավարությանը «մի մոտեցեք Արևմուտքին» հաղորդագրությունն է հղում, մյուս կողմից ցանկանում է կենդանի պահել տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակը: Այսպիսով, «Հյուրիյեթը» ակնարկում է, թե հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերը Ռուսաստանի թողտվության արդյունքն են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: