Հայերեն   English   Русский  

Ողբերգական դեպք Երևանում. բախվել են Opel-ը և մոտոցիկլը. հնդիկ մոտոցիկլավարը մահացել է. կա վիրավոր


  
դիտումներ: 228

Երևանում, դեկտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 23:40-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցի թիվ 1 հասցեի դիմամց բախվել են Երեւանի բնակիչ, 33-ամյա Մնացական Բմբուլյանի վարած Opel մակնիշի 35 RT 047 համարանիշի և Հնդկաստանի քաղաքացի, 35-ամյա Վիմալ Թանկի վարած «Դուկատի» մակնիշի 050 AA մոտոցիկլը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 33-ամյա Կարեն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: