Հայերեն   English   Русский  

​Երևան քաղաքին պարտադրված քաղաքապետի գլխի վերևում սև ամպեր են կուտակվում։


Այլընտրանքային քաղաքապետարան,ֆբ գրառում


  
դիտումներ: 303

Մեր թիմն ակնհայտ դավադրություն է տեսնում այստեղ, ոչ միայն Հայկ Մարությանն է մեղավոր, այլ` Երևանում տեղական ինքնակառավարման ողջ մարմինը`

Ավագանին, որ չի իրականացրել իր վերահսկողական լիազորությունները։

Ցավալի է, բայց փաստ, որ Երևանի ավագանիում մի մասը հաչում, ոռնում կամ կլանչում է Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից տարածքում, մյուս մասը փողոցային բամբասանքով են զբաղվում նիստերի ժամանակ, այսինքն, այս մարդիկ փորձում են մանիպուլյացիաների միջոցով կայանալ, ինքնահաստատվել և, փորձաշրջան են անցնում։
Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, չենք թույլատրելու մանիպուլյացիաների միջոցով կառավարել մեր քաղաքը, կառավարումը ձախողված է, սա նշանակում է, որ և' Ավագանին, և' Քաղաքապետը պետք է հրաժարական տան, արձակվեն, եթե ունեն ինքնասիրության նշույլ։
Եղեք համարձակ և եկեք չթողնենք մանիպուլացնել երևանցուն։

,,Երևանի այլընտրանքային քաղաքապետարան,, նախաձեռնող թիմ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: