Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». Հայաստանում պետք է երաշխավոր լինի՞, որ գործի ընդունեն․ աղմկահարույց մանրամասներ՝ շրջակա միջավայրի նախարարի հետ հանդիպումից


  
դիտումներ: 163

«Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը, որին հայտ էր ներկայացրել մասնակցելու 14 հոգի, բայց մասնակցել են 12-ը, հաղթող ճանաչվել՝ 7-ը: Արդյունքում ՊՈԱԿ-ի խորհուրդը քվեարկել է առաջադրված թեկնածուներից Վարդան Վարդանյանի օգ­տին, որը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի իրավաբանն է:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Վարդան Վարդանյանի «հովանավորը» պարկի նախկին ղեկավար Վահե Գուլանյանն է: Սակայն այստեղ հետաքրքիր է, որ Վահե Գուլանյանն այդ պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվեց, քանի որ անընդհատ նրան հիշեցնում էին ինչ-որ քրեական գործերում իր մասնակցության մասին:

Եվ հիմա ստացվում է՝ փոխարենը նշանակեցին նրա իրավաբա­նին: Մրցույթի մասնակից և հաղթող յոթնյակից Կարեն Սարիբեկյանը աղմկահարույց մանրամասներ ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանի հետ հանդիպումից. «Մենք հաղթող թեկնածուների հետ եկել ենք նախարարություն... Առհասարակ, հանդիպում նախարարի հետ չպետք է լիներ, ընթացակարգ չկա: Հերթականու­թյամբ մտնում էինք ներս:

Տղերքից դուրս էին գալիս, ասում էին, որ հարցնում են, թե ով է քո երաշխավորը, հովա­նավորը: Մտածեցի՝ կատակում են: Բայց երբ ես ներս մտա, ինձ էլ հարցրին՝ երեք հոգու անուն նշեք, թե ով կերաշ­խավորի, կհովանավորի.. Ոնց: Հայաստանում պետք է երաշխավոր լինի, որ գործի ընդունեն: Իմ երաշխավորը վար­չապետն է...»: Մասնակիցները պնդում են, որ խորհրդի կայացրած որոշումը պետք է չեղարկվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: