Հայերեն   English   Русский  

Թուրքիայի ուժային կառույցներում դեռ չի դադարել գյուլենականների «որսը»


  
դիտումներ: 494

2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո բոլոր գերատեսչություններում, հատկապես ուժային կառույցներում սկսված գյուլենականների ձերբակալությունները դեռ շարունակվում են:

Անկարայի հանրապետական դատախազության կողմից այսօր դեկտեմբերի 25-ին տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության 36 պայմանագրային ծառայողի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել: Որոշման հիմք է հանդիսացել վերջինների կողմից հեռախոսային գաղտնի շփման նպատակով հատուկ ծրագրերի օգտագործումը:

Այդ ծրագրերը տարածված են Թուրքիայի իշխանությունների կողմից հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ հռչակված ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած գյուլենական համայնքի անդամների շրջանում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: