Հայերեն   English   Русский  

Առաջիկա օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով


  
դիտումներ: 306

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին հնարավոր է, 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.60C (1996 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան` -24.50C (2002 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` -1.90C




  • Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: