Ամերիկյան քաղաքում որոշել են վերացնել ձնագնդով խաղի 57-ամյա արգելքը
Ինչպես հաղորդում է Interfax-ը, հղում անելով Associated Press-ին, այդ սահմանափակումը գոյություն ունի 1962 թվականից, օրենքը ձնագնդին դասում է նույն շարքը, ինչ քարերը, և համարում է, որ դրանք նետելը կարող է լուրջ վնասվածքների հանգեցնել:
Համացանցում երևան է եկել մի տեսագրություն, թե ինչպես են քաղաքային ոստիկանները և պաշտոնյաները ձնագնդի խաղում որպես հաստատում այն հայտարարության, որ արգելքը հանվելու է:
Ուոսոյի ոստիկանության պետի տեղակալը հայտնել է, որ վերջին 15 տարվա ընթացքում 10 տուգանք է նշանակվել այդ հոդվածով: Այդ թվում հարևան այգի արձակված նետի, տանիքից ավազով պարկ ընկնելու կապակցությամբ: Երկու դեպքում միայն ձնագնդի խաղալու համար:
Տվյալ հոդվածից ձնագնդին հանելու հարցը քննարկվելու է հունվարին: