Հայերեն   English   Русский  

Սինագոգի մոտ չարագործը դաշույնով հարձակվել է մարդկանց վրա


  
դիտումներ: 965

Նյու Յորքի մերձակայքում՝ սինագոգի մոտ, մի քանի մարդ է տուժել անհայտ անձի դանակով հարձակման հետևանքով: Այդ մասին տեղեկացնում է Politexpert-ը՝ հղում անելով Fox News-ին:

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 22:00-ին ամերիկյան փոքր Մոնսի քաղաքում: Չարագործը, դաշույնը ձեռքին, սինագոգի մոտ հարձակվել է անցորդների վրա: Մի քանի մարդ վիրավորվել է:

Բոլոր տուժածները հոսպիտալացվել են բժշկական օգնություն ցույց տալու համար: Պատահարի տեղում աշխատում են իրավապահ մարմինները:

Ավելի վաղ հրապարակում է եղել այն մասին, որ Միացյալ Նահանգներում 2019 թվականի ընթացքում գրանցվել են ռեկորդային թվով զանգվածային սպանություններ: Այդ տվյալները հրապարակել է USA Today պարբերականը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: