Հայերեն   English   Русский  

ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Բերձոր ավտոճանապարհին


  
դիտումներ: 288

Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ

հունվարի 7-ին ժամը 22:50-ի սահմաններում Ստեփանակերտ-Բերձոր ավտոճանապարհի 50-րդ կիլոմետրին, Բերձոր քաղաքի 2-րդ միջնակարգ դպրոցի խաչմերուկում իրար են բախվել Բերձոր քաղաքի բնակիչներ՝ 1988թ. ծնված Ա. Ա.-ի վարած «Նիսսան X-Trail» մակնիշի և 1987թ. ծնված Վ. Ա.-ի վարած «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս աջ ազդրի փակ կոտրվածքով նույն օրը ժամը 23:10-ին տեղափոխվել է Բերձորի շրջանային բուժմիավորում։

Նախնական տվյալներով «Նիսսան X-Trail» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ա. Ա.-ն խաչմերուկը հատելու ժամանակ դուրս է եկել երթևեկելի գոտի։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: