Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թեհրանում ինքնաթիռի վթարից զոհվածների հարազատներին


  
դիտումներ: 851

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իրանում այսօր կործանված ինքնաթիռի զոհերի հարազատներին։

«Մեծ ցավով տեղեկացա Թեհրանի օդանավակայանի մոտ տեղի ունեցած քաղաքացիական ինքնաթիռի վթարի մասին։ Հայ ժողովրդի և իմ անունից խորին ցավակցություններս եմ հայտնում ողբերգական միջադեպի զոհերի ընտանիքներին և հարազատներին»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ գիշերը Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ կործանվել էր դեպի Կիև չվերթ իրականացնող ուկրաինական Boeing 757 ինքնաթիռը։

Զոհվել են ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ ավելի քան 170 մարդ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: