Ըստ Strategic Sentinel պարբերականի ուկրաինական ինքնաթիռը կործանվել է Իրանի հրթիռակոծման հետևանքով
դիտումներ: 365
Այս մասին հայտնում է ամերիկյան Strategic Sentinel պարբերականը՝ վկայակոչելով արաբական Al-Hadath հեռուստաալիքին։ Ըստ պարբերականի՝ «Իմամ Խոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուց հետո այն պատահաբար հրթիռակոծվել է քաղաքում գործող ՀՕՊ ստորաբաժանումների կողմից: Այս տեղեկությունը հաստատում չի ստացել։
Կործանված ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Կիև չվերթը։
Հիշեցնենք՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է տեղական ժամանակով գիշերը ժամը 2:42-ին և կապի դուրս չի եկել 2 րոպե անց: