Հայերեն   English   Русский  

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել 6 անձ․ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է ստացել


  
դիտումներ: 608

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած անձանց վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ։

Ըստ քրեակատարողական հիմնարկի հավաստիացման՝ ներկա պահի դրությամբ ստացվել է հացադուլ հայտարարելու մասին ազատազրկված վեց անձի (հինգ կալանավորված անձ և մեկ դատապարտյալ) դիմում: Տրամադրված տեղեկության համաձայն՝ հացադուլ հայտարարած անձինք գտնվում են բժշկական անձնակազմի հսկողության ներքո:

Խնդիրը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում: Նշված անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: