Հայերեն   English   Русский  

Էրդողանն ու Պուտինը բացել են «Թուրքական հոսք» գազատարը


  
դիտումներ: 666

Հունվարի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությունը: Այդ գազատարով ռուսական գազը Թուրքիայի տարածքով կհասցվի Եվրոպա:

Բացման արարողությանը մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:

Պուտինի ու Էրդողանի ելույթներից հետո բացվել են գազատարի խողովակների փականները: Խողովակաշարի սևծովյան հատվածի շինարարությունն ավարտվել էր 2018-ի նոյեմբերին:

Նշենք, որ 935կմ երկարությամբ «Թուրքական հոսք» գազատարը սկիզբ է առնում Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի ափերից, ապա, անցնելով Սև ծովի հատակով, թուրքական ափ է դուրս գալու Քըյըքյոյ բնակավայրի մոտ:

Գազատարը բաղկացած է երկու խողովակից, յուրաքանչյուրը 15.75 մլրդ խմ թողունակությամբ: Նախատեսվում է, որ խողովակներից մեկով մատակարարվող գազի ամբողջ ծավալը գնելու է Թուրքիան, իսկ մյուս խողովակով մատակարարվող գազը Թուրքիայից Բուլղարիայի տարածքով կմատակարարվի հարավային և հարավ-արևելյան Եվրոպա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: