Վոլոդյա Ֆրանգուլյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
դիտումներ: 1008
61 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումն է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Վոլոդյա Ֆրանգուլյանը:
Եզրափակիչում նա 8:3 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրիյ Սվիրիդին:
Քառորդ եզրափակիչում Ֆրանգուլյանը 6։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ահմեդնաբի Գվարզատիլովին, իսկ կիսաեզրափակիչում 9։7 հաշվով ուժեղ էր թուրք Ռեջեպ Տոպալից։
Նշենք, որ ըմբշամարտի Եվրոպայի այս տարիքային խմբի առաջնություն անցկացվում է առաջին անգամ:
Լուսանկարը` Armsport.am կայքից: