Հայերեն   English   Русский  

Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդի հայտարարությունը.


Նարեկ Մալյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 749

Ո՞վ է հետս գրազ գալիս, որ սորոսականները ոչ միայն չեն արձագանքելու այս խայտառակ փաստերին, այլ փորձելու են լղոզել և արդարացնել կոռուպցիան:

Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդի հայտարարությունը.

Պարզվել է․
1. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ փոխկապակցված անձը (ամուսին Տաթևիկ Սարգսյանը), Ռ․Բադասյանի հանրային պաշտոնում նշանակվելուց հետո, այլ անձի հետ համատեղ, հիմնադրել է առևտրային ընկերություն, որի հիմնադրման պահից մինչ օրս, գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում, ղեկավարել է այդ ընկերությունը: Ընկերությունը զբաղվում է ՀՀ արդարադատության նախարարի ղեկավարման և համակարգման ոլորտին առնչվող առևտրային գործունեությամբ:

2. Արդարադատության նախարարի հետ փոխկապակցված անձը (ամուսին Տաթևիկ Սարգսյանը), աշխատելով ՀՀ ԱԺ աշխատակազմում (ԱԺ նախագահի տեղակալի փորձագետ), միաժամանակ զբաղեցրել է ղեկավար պաշտոն առևտրային ընկերությունում և, բացի ԱԺ աշխատակազմից, միաժամանակ ստացել է վարձատրություն նաև այդ ընկերությունից:

3. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ փոխկապակցված անձը (ամուսին Տաթևիկ Սարգսյանը) ՀՀ ԱԺ աշխատակազմում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի գրասենյակում փորձագետ է նշանակվել առանց մրցույթի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: