Հայերեն   English   Русский  

Արամ Հայրապետյանը հանդես կգա Իրանի առաջնությունում


  
դիտումներ: 985

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանի առաջնությունում:

Հայրապետյանը հանդես կգա «Փեյքան» ակումբի կազմում։ Ֆուտբոլիստի պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:
Մինչ այս Հայրապետյանը հանդես էր գալիս Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի «Ուրարտու» (նախկին «Բանանց») ակումբում, որտեղ մասնակցել է 9 խաղի:
Իրան ֆուտբոլի առաջնության (16 թիմ) մրցաշարային աղյուսակում «Փեյքանը» 14-րդ տեղում է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: