Հայերեն   English   Русский  

Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանի մերձակայքում ավիաաղետի հետաքննության համար կստեղծվի հատուկ կառույց


  
դիտումներ: 474

Իրանի իշխանությունները դատական մարմինների համակարգում հատուկ կառույց կստեղծեն Թեհրանի մերձակայքում Ուկրաինայի ինքնաթիռի կործանման պատճառների ու հանգամանքների հետաքննության համար: Այդ մասին հունվարի 14-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանի:

«Ուկրաինական հանրանավի կործանման հանգամանքների մասին գործը հետաքննելու համար երկրի դատական իշխանությունները պետք Է ստեղծեն առանձին դատական կառույց, որը կգլխավորի պրոֆեսիոնալ դատավորը»,-Իրանի նախագահի խոսքը մեջբերել Է Press TV հեռուստաալիքը:

Ռոհանին ուկրաինական ինքնաթիռի կործանումը համարել Է «աններելի սխալ»: Իրանի նախագահը դրա հետ մեկտեղ կարծիք Է հայտնել, որ «այդ աղետի համար պատասխանատվություն պետք Է կրի ոչ միայն այն մարդը, որը սեղմել Է կոճակը»:

Նա նաև հավաստիացրել Է, որ «ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները հրապարակվելու են», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: