Հայերեն   English   Русский  

Քննարկել ենք մետաղական հանքարդյունաբերության ոլորտում նորմատիվ-իրավական դաշտի կարգավորումները. Լենա Նազարյան


  
դիտումներ: 279

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երեկ` հունվարի 13-ին, Ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանի և Վարազդատ Կարապետյանի հետ հանդիպել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ` ընդերքի օրենսդրության զարգացմանն առնչվող հարցերը, մասնավորապես, մետաղական հանքարդյունաբերության ոլորտում նորմատիվ-իրավական դաշտի կարգավորումները , վերջին օրենսդրական նախաձեռնությունները քննարկելու նպատակով:

Կարևորել ենք ոլորտում ռազմավարության մշակման անհրաժեշտությունը, դրանից բխող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների հզորացումը: Պայմանավորվեցինք նման համագործակցային մթնոլորտում ձևավորված աշխատանքային ձևաչափը շարունակական դարձնել և օրենսդիր-գործադիր մարմինների ռեսուրսները մեկտեղելով առաջ շարժվել ոլորտի օրենսդրական բարեփոխումների օրակարգն արդյունավետ իրագործելու նպատակով: Նման հանդիպումները առավել հաճախ կլինեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: