Հայերեն   English   Русский  

Հրայր Թովմասյանը Ջիանի Բուքիքիոյի հետ զրուցել է ՍԴ-ի շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ


  
դիտումներ: 1055

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր՝ հունվարի 15-ին, տեսակապի միջոցով զրույց է ունեցել Եվրոպայի

խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի և հանձնաժողովի այլ պաշտոնատար անձանց հետ: Այս մասին հայտնում են ՍԴ լրատվական ծառայությունից։

Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են Ջ. Բուքիքիոյի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի հայտարարությունից և «վաղ կենսաթոշակի մեխանիզմ» նախատեսող «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի ընդունումից հետո Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: