Ֆրանսիայի առաջատար բժիշկները վերջնագիր են ներկայացրել կառավարությանը
Միջին բուժաշխատողների և շտապ օգնության աշխատակիցների գործադուլից հետո գումարված ժողովում իշխանությունների քաղաքականությանն այդ ոլորտում անհամաձայնություն է հայտարարել պրոֆեսորական կազմը:
Ինչպես հայտարարել է պրոֆեսոր ռևմատոլոգ, «Բիսետր» հիվանդանոցի բաժնի վարիչ Կսավյե Մարիետը. «Այս հրաժարականն ուժգին ազդանշան է, որը մենք հասցեագրում ենք կառավարությանը, մենք դառնացած ենք, որ ստիպված ենք դիմել վերջնագրի, մենք անում ենք դա սրտի ցավով, բայց դա միակ բանն է, որ մնացել է մեզ»:
Ինչպես նշում է euronews-ը, այս քայլը նախադեպ չունի հինգերորդ հանրապետության պատմության մեջ: Բժիշկները բարձր եկամուտներ և հարգանք ունեն հասարակության մեջ:
Պրոֆեսորները մերժում են բյուջեի մշտական կրճատումները պետական բժշկական հաստատությունների ֆինանսավորման մասով, պահանջում են արդարություն հիվանդանոցների միջին և ցածր օղակների աշխատողների վրաձատրման հարցում և պնդում են հիվանդանոցների բաժանմունքների հաստիքացուցակների ընդլայնման անհրաժեշտությունը: