Հայերեն   English   Русский  

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը. օրակարգում ընդամենը 4 զեկուցվող հարց կա. ուղիղ


  
դիտումներ: 605

Այսօր՝ հունվարի 16-ին, ՀՀ կառավարությունը հերթական նիստն է գումարել: Օրակարգում 23 հարց կա, որից 19-ը՝ չզեկուցվող:

Գործադիրը, մասնավորապես, քննարկելու է.

-«Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին օրենքի նախագիծը,

-Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին գումար հատկացնելու մասին օրենքի նախագիծը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: