Բանակը հսկում է Բեյրութում ՌԴ դեսպանատան մերձակա շրջանը
Իրավիճակը կայունացել է, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: Մինչս այս հաղորդվել էր, որ ռուսական դեսպանատան դիմաց ցուցարարների և ոստիկանության բախումներից հետո իրավիճակը լարված է մնում:
Ցուցարարները պիկետ են կազմակերպել ոստիկանության բաժանմունքի դիմաց՝ Ռուսաստանի դիվանագիտական առաքելության մոտ, պահանջելով ազատ արձակել իրենց ձերբակալված զինակիցներին: Ցուցարարները սադրել են ժանդարմներին՝ նրանց վրա քարեր նետելով: Ցուցարարներին ցրել են ներքին անվտանգության պահապանները՝ կիրառելով արցունքաբեր գազ: Ընդ որում, ըստ Լիբանանի Կարմիր խաչի տվյալների, տուժել է առնվազն 35 մարդ, վիրավորված է ոստիկանության ավելի քան 15 աշխատակից: Ռուս դիվանագետները հաղորդել են, որ անկարգությունների ժամանակ մի քանի պայթուցիկներ պայթել են դեսպանատան տարածքում, սակայն ոչ ոք չի տուժել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ յոթ պետություն, ի թիվս որոնց Լիբանանը, զրկվել է ձայնի իրավունքից ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովում: