Գեղարքունիքիում երեխաների համար ֆուտբոլային խաղադաշտեր են բացվել
դիտումներ: 733
ՀՖՖ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ`ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ գործկոմի անդամ Աննա Թադևոսյանը և լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, որի 5 բնակավայրերում կբացվեն 20x40 չափի հերթական խաղադաշտերը:
Առաջին խաղադաշտը բացվեց Ծովագյուղում, որտեղ երեխաներն այսուհետև հնարավորություն կունենան խաղալ և մարզվել լավ խոտածածկով խաղադաշտում: