Հայերեն   English   Русский  

​Մակրոնին տարհանել են թատրոնից, երբ ցուցարարները փորձել են ներխուժել


  
դիտումներ: 809

Ֆրանսիայի իրավապահ ուժերը նախագահ Էմանուել Մակրոնին տարհանել են փարիզյան թատրոնի դահլիճից, ուր փորձել են ներխուժել թոշակային բարեփոխման դեմ պայքարող ցուցարարները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով BFMTV հեռուստակայանին:

Ըստ հեռուստակայանի տվյալների՝ Ֆրանսիայի նախագահն իր կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ այցելել է «Բուֆ-դյու Նոր» թատրոն, որ գտնվում է Փարիզի 10-րդ թաղամասում: Ցուցարարները մոտեցել են թատրոնի շենքին, ուր գտնվում էր Մակրոնը, և փորձել են ներս մտնել, սակայն իրավապահները հետ են մղել նրանց: Որոշ ժամանակ անց իրավապահ ուժերը միջանցք են ձևավորել, որպեսզի ավտոմեքենան, որում ենթադրաբար Մակրոն ամուսիններն էին, հնարավորություն ունենա հեռանալու թատրոնի շենքից:

Հեռուստակայանը, հղում անելով Ֆրանսիայի նախագահի շրջապատին, նշում է, որ Մակրոնը մտադիր չէ տեղի ունեցածից հետո դադարեցնել թատրոններ այցելությունները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: