Հայերեն   English   Русский  

ԱՀԿ-ն անհանգստացած Է նոր հակաբիոտիկների դանդաղ մշակումից


  
դիտումներ: 656

Նոր, արդյունավետ գործող հակաբիոտիկների բացակայությունը բարդացնում Է պայքարը վարակիչ հիվանդությունների՝ դեղորայքի նկատմամբ կայուն հարուցիչների դեմ:

Այդ կապակցությամբ անհանգստություն Է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որը երկու հետազոտություն Է հրապարակել այդ թեմայով:

«ՀակամանրԷական կայունության սպառնալիքը դեռ երբեք այնքան կենսական, իսկ լուծումների կարիքն՝ այնքան շտապ չեն եղել»,- այդ հրապարակման առնչությամբ հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը:

ԱՀԿ-ն գտնում Է, որ վտանգավոր մանրԷների դեմ պայքարի միջոցների՝ այժմ մշակվող զինանոցը բավականին աղքատ Է: Փորձագետները վերլուծության են ենթարկել 60 այդպիսի պատրաստուկ, այդ թվում՝ 50 հակաբիոտիկ: Նրանց խոսքով՝ այդ դեղերը «փոքր արդյունք» ունեն «բուժման գոյություն ունեցող տեսակների համեմատությամբ, եւ դրանցից միայն քչերն են նախատեսված առավել դիմադրական գրամբացասական մանրԷների դեմ պայքարելու համար:

Բացի այդ, ԱՀԿ-ում հանգել են այն եզրակացության, որ հակամանրԷական միջոցների մշակմամբ այժմ զբաղվում են ամենից առաջ մանր ու միջին ձեռնարկությունները, մինչդեռ խոշոր դեղագործական ընկերությունները «շարունակում են հեռանալ այդ ոլորտից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: