Հայերեն   English   Русский  

Լոմոնոսովն այս առիթով էր ասել․ «Ում կովն ասես, կարող է բառաչել, բայց քոնը պետք է լռի». Աղասի Ենոքյանը՝ Նիկոլ Փաշինյանին


  
դիտումներ: 379

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը լայնորեն մեկանաբանեց հայաստանյան մեդիայի կոռուպցիոն գործունեությունը, նշելով, որ կան հեռուստաընկերություններ, որոնց լոգոյին հենց կարելի գրել «կոռուպցիա TV»։ Խորհրդանշական է, որ 2019թ․ մարտի 1-ին հենց նույն կառավարության փոխվարչապետը ակնհայտ կոռուպցիոն որոշում էր ընդունել, որով Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից 2019-2020 թթ․ իրականացվող գործունեությունը ճանաչել էր բարեգործական եւ մի շարք առցանց հեռուստատեսությունների եւ տեղեկատվական կայքերի ազատել էր հարկերից։ Ակնհայտ է, որ այս կոռուպցիոն որոշմամբ անհավասար պայմաններ են ստեղծվել տարբեր լրատվամիջոցների գործունեության համար։

Ռուս գիտնական Լոմոնոսովը այս առիթով էր ասել․ «Ում կովն ասես, կարող է բառաչել, բայց քոնը պետք է լռի»»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: