Արալեզ գյուղի (Արարատի մարզ) ընտանիքներից մեկի 4 անդամ հոսպիտալացվել է շմոլ գազի թունավորման պատճառով։
Տուժածներից երկուսն անչափահաս են՝ 7-ամյա աղջիկ եւ 9-ամյա տղա, ինչպես նաեւ նրանց մայրն ու տատիկը։ Նրանց հասցրել են հիվանդանոց հունվարի 19-ի երեկոյան, այն բանից հետո, երբ նրանց ինքնազգացողությունը տանը վատացել է։