Հայերեն   English   Русский  

Սամվել Տեր-Սահակյանն ու Մարիա Գևորգյանը` շախմատի Հայաստանի առաջնության չեմպիոններ


  
դիտումներ: 791

ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ` Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնությունները:

Մասնակցեցին 10-ական շախմատիստ - շախմատիստուհիներ: Խաղարկված 9 տուրից հետո առաջին եռյակները դասավորվեցին հետևյալ հաջորդականությամբ. տղամարդիկ` Սամվել Տեր-Սահակյան` 6 միավոր, Հայկ Մարտիրոսյան և Ռոբերտ Հովհաննիսյան ` երկուսն էլ 5,5 –ական միավոր: Կանայք`. Մարիա Գեւորգյան` 8 միավոր, Սուսաննա Գաբոյան` 7 և Մարիա Կուրսովա` 5,5 ։ Ի դեպ, Մարիա Գևորգյանը մեկնարկում պարտվեց, իսկ դրան հաջորդած բոլոր 8 հանդիպումներն իր օգտին գրանցեց և արժանիորեն նվաճեց չեմպիոնի կոչումը:
Հայաստանի արագ շախմատի առաջնությունը կկայանա հունվարի 21-22-ին, իսկ պարգևատրությունը` հունվարի 23-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: