Հայերեն   English   Русский  

ԱՀԿ-ն նախազգուշացրել Է Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածման հնարավորության մասին


  
դիտումներ: 607

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գտնում Է, որ հարկ Է մոտ ժամանակներս նոր թոքաբորբի, որն առաջանում Է 2019-nCoV կորոնավիրուսից, տարածում սպասել Չինաստանում եւ, հնարավոր Է, այլ երկրներում:

Հունվարի 21-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը:

«Ընդամենն աշխարհում արձանագրվել Է 2019-nCoV-ի 278 հաստատված դեպք, որոնց մասին ստացվել են պաշտոնական հաղորդումներ»,- ասել Է նա՝ հավելելով, որ «այդ թվերն արագորեն փոխվում են»: Չորս դեպք Է արձանագրվել Չինաստանի սահմաններից դուրս՝ երկուսը՝ Թաիլանդում, մեկը՝ Ճապոնիայում եւ մեկը՝ Կորեայի Հանրապետությունում:

«Հարկ Է սպասել նոր դեպքերի Չինաստանի այլ շրջաններում եւ, հնարավոր Է, այլ պետություններում», արձանագրել Է պաշտոնական ներկայացուցիչը: Նա հայտնել Է, որ Չինաստանի Ուհան քաղաքում Է գտնվում ԱՀԿ-ի առաքելությունը: Այն հանդիպել Է առողջապահության ոլորտի մասնագետների եւ պաշտոնատար անձանց հետ, որոնք «հետաքննություններ են կատարում հիվանդության բռնկման կապակցույթամբ»: «Այդ առաքելությունը Չինաստանի կառավարության եւ ԱՀԿ-ի միջեւ տեղեկատվության փոխանակման՝ ներկայիս գործընթացի բաղկացուցիչ մասն Է»,- պարզաբանել Է Յազարեւիչը: Նա ընդգծել Է, որ 2019-nCoV կորոնավիրուսի վերաբերյալ «դեռ շատ բան կա պարզելու»:

«Բավականաչափ հայտնի չԷ, թե ինչպես Է այն փոխանցվում, բավարար տեղեկություններ չկան հիվանդության կլինիկական բնութագրի, դրա ծանրության եւ տարածման աստիճանի կամ աղբյուրների մասին»,- նշել Է պաշտոնական ներկայացուցիչը:- ԱՀԿ-ն բոոր կողմերին կոչ Է անում շարունակել նախապատրաստական միջոցառումները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: