Հայերեն   English   Русский  

Այսպիսի հապճեպ որոշումները ձեռնտու են խոշոր գործարարներին


Գևորգ Դանիելյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 1609

Կոնկրետ սպանդանոցների առիթով եմ գրում, բայց ասելիքս առավել ընդգրկուն է։ Իհարկե, միջազգային դրական մշակույթին ու նորմերին հետևելը չի կարող ինքնին ողջունելի չլինել,

սակայն ցանկացած այդպիսի նախաձեռնություն չպետք է հանգեցնի անհարկի ցնցումների, իրավունքների չնախատեսված ու անընդունելի ոտնահարումների։ Որպես կանոն, այդպիսի նախաձեռնությունը հարկ է կյանքի կոչել ոչ թե հանկարծակի, այլ ողջամիտ տևական ժամկետում, իսկ գործընթացն ուղեկցել կազմակերպական օգնությամբ։

Օրինակ, գյուղացիներն իրենք ևս կարող են համապատասխան աջակցությամբ տեղերում կառուցել փոքրիկ, ոչ այնքան ծախսատար սպանդանոցներ, ինչը լավ մրցակցային դեր կխաղար և այլն։ Այսպիսի հապճեպ որոշումները ձեռնտու են խոշոր գործարարներին, որոնք ոչ միայն կարող են արագ հարմարվել ու կենտրոնացնել նոր բիզնեսը, այլև գերիշխող դիրքով պայմանավորված՝ գներ թելադրել, փչացնելով բուն գաղափարը ...





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: