Հայերեն   English   Русский  

Ստամբուլի Բիլգի համալսարանը թույլ չի տվել ցեղասպանության վերաբերյալ գիտաժողով անցկացնել


  
դիտումներ: 927

ԱՄՆ-ում հայ և թուրք գիտնականների կողմից ձևավորված «Նախագիծ 2015» նախաձեռնության և «DurDe» պլատֆորմի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում ծրագրել են Ստամբուլի Բիլգի համալսարանի, Պատմության հիմնադրամի և UCLA-ի (Լոս Անջելոսի Կալիֆորնիա համալսարան) աջակցությամբ ապրիլի 26-ին «Հայոց ցեղասպանություն. Եզրույթներ և համեմատական հեռանկարներ» թեմայով գիտաժողով:

Թուրքական «Վաթան» թերթի հաղորդմամբ` Բիլգի համալսարանի ղեկավարությունը հայտնել է, որ թույլ չի տալիս անցկացնել վերոնշյալ գիտաժողովը:

Բիլգի համալսարանի պատմության ամբիոնի վարիչ դոցենտ Բուլենթ Բիլմեզը նշել է, որ մեկ շաբաթ առաջ ֆակուլտետի դեկանը հայտնել է, որ գիտաժողովը չի կայանալու: «Կուզենայի իմանալ, թե այս որոշումը ով է ընդունել և ինչ պատճառով, սակայն ղեկավարությունը նոր պարզաբանում չարեց: Զարմանքից բացի այլ բան չեմ զգում: Այս մասին հայտնել եմ Պատմության հիմադրամին և UCLA-ին: Միջոցառման համար Ստամբուլում դահլիճ են փնտրում»,-ասել է Բիլմեզը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: