Հայերեն   English   Русский  

«Վախեցողները 2007-ին էլ չէին գնա». Արսեն Ջուլֆալակյանի պատասխանը՝ ադրբեջանցի ըմբիշին


  
դիտումներ: 1592

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այդքան ծեծված և արդեն տհաճ դարձած Բաքվի խաղերի թեման…
FB-յան էջիս է գալիս Ադրբեջանի հավաքականի կազմում Օլիմպիական չեմպիոն դարձած,ազգությամբ կարծեմ դաղստանցի Շարիպ Շարիպովի հայտարարությունը,թե հայ ըմբիշները չպետք է ՎԱԽԵՆԱՆ Բաքու գալուց,մենք՝ըմբիշներս,ոչ մի անձնական խնդիր չունենք իրար հետ՝չնայած քաղաքական լարված դրությանը…

Հասկանում եմ,որ միգուցե Շարիպովն առանց խորությամբ մտածելու է ասել և միգուցե չի ցանկացել ոչ ոքի վիրավորել,բայց առնվազն ծիծաղելի և ոչ կոմպիտենտ են նրանք,ովքեր իսկապես կարծում են,որ Հայաստանի ըմբշամարտի հավաքականները,թե հունահռոմեական,թե ազատ ոճի,վախենում են ինչ-որ մի երկրում մրցելուց…

Կրկնում եմ,որ ավելի հասկանալի լինի. վախեցողները 2007-ին էլ չէին գնա։ Հիմնական պատճառը ըմբիշների չմասնակցության աշխարհի վարկանիշային առաջնությունն է,որը ժամկետային առումով շատ մոտ է Բաքվի խաղերին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: