Հայերեն   English   Русский  

Մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը


  
դիտումներ: 889

Երևանի «Միկա» մարզահամալիրում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:

1-ին օրը մեդալներ են խաղարկվել 57, 65, 86 և 97 կգ քաշային կարգերում, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

Ըստ քաշային կարգերի՝ մրցանակակիրներ են դարձել. 57 կգ՝ 1.Գարիկ Բարսեղյան, 2.Գառնիկ Մնացականյան, 3.Գևորգ Արզումանյան, 3.Գոռ Գրիգորյան. 65 կգ՝ 1.Արթուր Բաղդասարյան, 2.Գագիկ Ակուլյան, 3. Նարեկ Սիրունյան, 3.Արթուր Մուրադյան. 86 կգ՝ 1.Մուսա Մուրտազալիև, 2.Շամիր Աթյան, 3.Վահե Թամրազյան, 3.Արտաշ Եղիազարյան. 97 կգ՝ 1.Վիկտոր Կազիշվիլի, 2.Անդրանիկ Գալստյան, 3.Ռոման Բաբայան, 3.Խաչիկ Շաբոյան:

Այսօր պայքարին կներգրավվեն 61, 70, 74 և 125 կգ քաշային կարգերի ըմբիշները:

Առաջնության ընթացքին հետևել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ֆիզկուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայի փոխնխագահ Հրանտ Ենոքյանը, գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը և ազատ ըմբշամարտի այլ անվանի ներկայացուցիչներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: