Հայերեն   English   Русский  

ՆԱՏՕ-ում վստահ են, որ Կիևը բարեփոխումների անցկացման բավարար ցանկություն չունի


  
դիտումներ: 762

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ոչ բավարար կերպով է տրամադրված բարեփոխումների անցկացմանը: Հենց համակարգը թույլ չի տալիս նորմուծություններ իրականացնել: Գրում է Russian.rt.com-ը:

«Ուկրաինական կողմին անհրաժեշտ է առավել շատ բարեփոխումներ անցկացնել և դա հարկավոր է որքան հնարավոր է անհապաղ: Խորհուրդներն ու աջակցությունը, որ ցուցաբերվում է մեր կողմից անհրաժեշտ չափով արդյունավետ չգտնվեցին, եթե պաշտպանության նախարարությունը և բանակն առավել տրամադրված չեն բարեփոխումների անցկացման: Դրանք բավարար չափով չեն իրականացվել: Ես այդ մասին անմիջականորեն եմ հայտարարում», - ընդգծել է դաշինքի ներկայացուցիչը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: