Հայերեն   English   Русский  

Հայաստանի ձյուդոյիստների կատարյալ ձախողումը աշխարհի առաջնությունում


  
դիտումներ: 1153

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում անցկացվող ձյուդոյի աշխարհի առաջնությունում այսօր տատամի դուրս եկան դուրս եկան ներկայացուցիչներ, 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը և Ռաֆայել Դավթյանը։

Չափարյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց Ղազախստանի ներկայացուցիչ Ռինատ Իբրահիմովին, իսկ Դավթյանը` բրազիլացի Վիկտոր Պենալբերին։

Այսպիսով, մեր երկրի ներկայցուցիչները կատարյալ ձախողվեցին։

Հիշեցնենք, որ անհաջողության էին մատնվել նաև 73 կգ քաշային Արմեն Նազարյանը, 66 կգ քաշային Դավիթ Ղազարյանը, 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը, 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը և Գրիգոր Իվանյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: