Հայերեն   English   Русский  

Ուկրաինայի նախագահը կայցելի Բաքու


  
դիտումներ: 525

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կայցելի Բաքու։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշենկոն։ Նախագահի այցի ժամկետի մասին տեղեկություններ չեն հաղորդվում, տեղեկացնում է “Թրենդ” գործակալությունը:

«Մենք չենք ցանկանա, որ դա պարզապես այց լինի, մենք ցանկանում ենք դրական արդյունքներ ունենալ, ուստի աշխատանքներ ենք տանում այցի կազմակերպման ուղղությամբ”,- ասել է դեսպան Միշենկոն։

Նրա խոսքով՝ Ուկրաինան նաև շարունակում է աշխատել, որպեսզի խթանի Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության աշխատանքը (ГУАМ):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: