Հայերեն   English   Русский  

Ուկրաինայում 4 զինվոր է զոհվել ապստամբների վրա հարձակումների ընթացքում


  
դիտումներ: 1083

Չորեքշաբթի օրը ուկրաինական զորքերը շուրջ 100 հարձակումներ են իրականացրել ապստամբների դիրքերի վրա և ռուսամետ անջատողականներին դուրս մղել երեք արևելյան գյուղերից: Հարձակումների ընթացքում չորս զինվոր է զոհվել:

Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները չորեքշաբթի օրը ավելի ուշ կհանդիպեն Բեռլինում հակամարտության համար լուծում գտնելու նպատակով, որի հետևանքով ապրիլից ի վեր 400 մարդ է զոհվել:

Ուկրաինայում բախումների թիվը ավելացել է, ինչ երկուշաթի օրը այդքան խախտումներով 10 օր հրադադարի ժամկետը լրացել է: Նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ հետագա խախաղ բանակցությունների համար առաջարկված պայմանները չեն պահպանվել, քանի որ ապստամբները հրաժարվել են զենքերը վայր դնել կամ վերադարձնել գրավված սահմանային անցակետերը:

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն հայտնել է, որ կառավարական մեքենաների վրա ապստամբների հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել, իսկ 10-ը՝ վիրավորվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: