ԱՄՆ-ում սկսել են մարդկանց վրա փորձարկել Էբոլայի վիրուսի դեմ դեղամիջոցը
դիտումներ: 1411
Դեղամիջոցը մշակվել է NIAID և GlaxoSmithKline ընկերությունների հետ համատեղ:Փորձարկումները կֆինանսավորեն ազգային առողջապահության գիտա-հետազոտական մի քանի հիմնարկ:
Փորձարկումները կատարվելու են Մերիլենդի գիտահետազոտական բժշկական ինստիտուտի բազայում:
Ինչպես ԱՀԿ-ն է ենթադրում, մինչ հիվանդությունը վերահսկողության տակ կհաջողվի վերցնել, մահացու հիվանդությունով Աֆրիկայի տարբեր երկրներում 200 հազար մարդ կարող է վարակվել: