Հայերեն   English   Русский  

Մայիսի 13-14-ին Անթալիայում տեղի կունենա ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը


  
դիտումներ: 591

Մայիսի 13-14-ին Անթալիայում տեղի կունենա ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը, որի ժամանակ կքննարկվի Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Այս կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն` նիստը կսկսվի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» (RSM) առաքելության քննարկմամբ: Նիստը կբացվի Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ելույթով: ՆԱՏՕ-ի դաշնակից 28 երկրների ԱԳ նախարարների հետ միասին նիստին կմասնակցեն նաև համագործակից երկրների ԱԳ նախարարներ և այլ պաշտոնյաներ, այդ թվում նաև Հայաստանից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: