Աֆրիկյան կամ կասպյան մարգարտածաղիկ
Մեր տարածաշրջանում այս ծաղիկը հազվադեպ է հանդիպում: Կասպյան մարգարտածաղիկը պատկանում է աֆրիկյան երիցուկների թվին: Իր ձևով այս ծաղիկը սովորական դեղաբույս է հիշեցնում, որի իրական անունը օստեոսպերմում է:
Նրանց աճի համար լավագույն տարբերակը պարարտ և փխրուն հողն է: Ցանկալի է այն պահել տաք և արևաշատ վայրում: Անհրաժեշտ է ծաղիկը ժամանակին ջրել, որպեսզի բնահողը չչորանա, սակայն կարիք չկա նաև այն չափազանց շատ ջրել:
Հարկավոր է չմոռանալ նաև պարտարտանյութի և ցանկացած այլ բույսերի համար անհրաժեշտ խնամքի մասին: Այդ դեպքում ձեր սովորական երիցուկների հետ միասին հունիսից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կարող են ծաղկել նաև աֆրիկյան մարգարտածաղիկները:
Բազմացումը սերմերով
Եթե ձեզ համար կարևոր է տեսակային հատկանիշների պահպանումն, ապա այս խորհուդը ձեզ համար չէ, քանի որ կարող եք դրանք բազմացնել վեգետատիվ ճանապարհով:
Իսկ եթե տեսակի հատկությունները նշանակություն չունեն, ապա կարելի դա իրականացնել տնկիների միջոցով, քանի որ այդ բույսի սերմերը լավ են ծլում:
Այս ծաղիկի բազմացմամբ կարելի է զբաղվել գարնանը` մարտի վերջին կամ ապրիլի սկզբին:
Աֆրիկյան մարգարտածաղիկը կարելի է տնկել թեթև ավազով բազմացման արկղերում: Հարկավոր է դրանք ոչ շատ խիտ ցանել` գրեթե 0.5 սմ. հեռավորության վրա, այնուհետև արկղը տեղափոխել տաք և լուսավոր որևէ վայր, որտեղ առկա է գրեթե 20°: Գրեթե մեկ շաբաթ անց հայտնվում են ծիլերը:
Կասպյան մարգարտածաղիկները կարելի է տեղափոխել մոտավորապես մայիսի վերջին: Բույսի արմատները չվնասելու նպատակով հարկավոր է սածիլներն արկղից տեղափոխել մեծ հողի գնդով: Իսկ տնկելիս բույսերի միջև հարկավոր է մշտապես պահպանել առնվազն 25 սմ հեռավորություն: