Հայերեն   English   Русский  

Դավութօղլուն և Չավուշօղլուն քննատադել են Ռուսաստանին Ղրիմում կատարած գործողությունների համար


  
դիտումներ: 782

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անթալիայում մեկնարկած ՆԱՏՕ-ի անդամ համագործակից երկրների արտգործնախարարների հավաքի ժամանակ խոսել է ուկրաինական ճգնաժամի մասին:

«Ուկրաինան պետք ստանա օժանդակություն, որպեսզի ապահովի իր և իր երկրում ապրող քաղաքացիների անվտանգությունը: Սակայն ձեռք մեկնելով Ուկրաինային՝ մենք չպետք է մոռանանք Ղրիմի քաղաքացիների ցավերը»,-ասել է Դավութօղլուն: Վերջինիս խոսքերով՝ Ղրիմում ապրող թաթարների իրավունքների պաշտպանությունը վճռական դեր կարող է խաղալ ստեղծված իրավիճակում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիա քաղաքի «Սուսե» հյուրանոցում մամուլի ասուլիսի ժամանակ ևս անդրադարձել Ղրիմի խնդրին: Նա քննադատել է Ռուսաստանին 2008 թվականին 5-օրյա ռուս-վրացական պատերազմի համար: «Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում, Ղրիմում և Վրաստանում անընդունելի են»,-ասել է Չավուշօղլուն: Թուրքիայի ԱԳ նախարարը հիշեցրել է Ղրիմի թաթարների իրավիճակի հետ կապված Անկարայի մտահոգությունների մասին` նշելով, որ Ղրիմում թաթարները բազմաթիվ ճնշումների են ենթարկվում Ռուսաստանի կողմից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: