Հայերեն   English   Русский  

Ակադեմիան դատի է տվել Օսկար մրցանակակրի ժառանգորդներին արձանիկը վաճառելու համար


  
դիտումներ: 1445

Կինոարտադրության մշակույթի և գիտության ակադեմիան մեկ շաբաթ առաջ 79,200 դոլարով վաճառված Օսկար արձանիկի համար դատական հայց է ներկայացրել: Արձանիկը ստացել էր Ջոզեֆ Րայթը 1942թ-ին «My Gal Sal» ֆիլմի գունային ձևավորման համար:

Հուլիսի 1-ին Լոս Անջելեսի գերագույն դատարան ներկայացված հայցի մեջ ամադեմիան որպես պատասխանող կողմ նշում է Րայթի ժառանգորդներին, Բրիարբրուք աճուրդին և արձանիկի գնորդին:

Ակադեմիան չի թույլատրում Օսկար մրցանակակաիրներին և նրանց ժառանգորդներին վաճառել արձաիկը: 1951թ-ից ի վեր տրված արձանիկների վաճառքը արգելելու նպատակով Օսկար մրցանակակիրները համաձայնագիր են ստորագրում, որտեղ նրանք հավաստում են, որ իրենք կամ իրենց ժառանգորդները չեն վաճառի արձանիկը՝ նախքան 10 դոլարով ակադեմիային առաջարկելը:

Ակադեմիան հայտնել է, որ իրենք նամակի և հեռախոսազանգերի միջոցով փորձել են այդ մասին զգուշացնել աճուրդի տանը, սակայն նրանց աշխատակիցը անջատել է հեռախոսը, երբ հասկացել է, որ ակադեմիայից են զանգահարում:

Ակադեմիան այժմ 79,200 դոլար է պահանջում հասցված վնասի համար: Նրանք նաև ցանկանում են 10 դոլարով գնել արձանիկը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: